National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.03.2021
Պատգամավորները փոփոխություններ են նախաձեռնել ՀՀ դատական օրենսգրքում
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը մարտի 19-ին պատգամավորների նախաձեռնությամբ  գումարեց արտահերթ նիստ: Օրակարգում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Արթուր Դավթյանի, Վահագն Հովակիմյանի եւ Սերգեյ Ատոմյանի հեղինակած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագիծն էր` կից փաթեթով:

Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի տեղեկացմամբ՝ փաթեթի նպատակն է ապահովել դատական գործերի քննության արդյունավետ իրականացումը,  մասնակիցների իրավունքների եւ օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամկետներում քննելու եւ լուծելու պահանջի ապահովումը, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտումների հետեւանքների վերացումն ու այդ խախտումների զոհերի իրավունքների վերականգնումը: Առաջարկվում է որպես դատական սանկցիայի առանձին տեսակ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը: Այն  դատարանը  կարող է  կիրառել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք: Նաեւ առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու լիազորությամբ՝ նախատեսելով, որ վերջինիս իրացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք է նախատեսվում տալ նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց,  եթե դատական գործը նրանց  մասնակցությամբ է:

Մեկ այլ  փոփոխությամբ նախատեսվում է  ԲԴԽ-ին տալ լիազորություն, ինչի շրջանակում  առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության նպատակով տվյալ դատարանի դատավորների կազմից կընտրվի այդ գործերի քննության համար վիճակահանությանը մասնակից երեք դատավոր:  Վիճակահանությունն անցկացվելու է դատավորների ներկայությամբ:
 
Փաթեթի ընդունման պարագայում ԲԴԽ-ն նաեւ լիազորություն կունենա վերոնշյալ չափանիշներին համապատասխանող գործը վերցնելու այն դատավորներից,  որոնք չունեն  նման գործեր քննելու անհրաժեշտ  հմտություններ:

Հարցի առնչությամբ պատգամավորները հնչեցրին հարցադրումներ , եղան ելույթներ :

Փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am